Իսպանական Պրիմերայում հանդես եկող «Ռայո Վալյեկանոն» ցանկանում է վարձակալությամբ ձեռք բերել Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքկանի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին, հաղորդում է tass-ը: «Ռայո Վալյեկանոն» առաջարկ է արել ռուսական ակումբին: Բանակցություններն ընթանում են: Միակ խոչընդոտը Օզբիլիսի բարձր աշխատավարձն է՝ տարեկան 1.5 միլիոն եվրո:
25-ամյա հայ ֆուտբոլիստը 2013-ին է Կրասնոդարի «Կուբանից» տեղափոխվել «Սպարտակ» եւ 38 խաղում խփել է 4 գոլ: Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018թ. հունիսի 30-ը:
«Ռայո Վալյեկանոն» Իսպանիայի առաջնության 19 տուրից հետո 15 միավորով նախավերջին տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:04 , 5 նոյեմբերի
11:33 , 5 նոյեմբերի
11:01 , 5 նոյեմբերի 
10:45 , 5 նոյեմբերի
10:08 , 5 նոյեմբերի
09:37 , 5 նոյեմբերի
09:06 , 5 նոյեմբերի
01:54 , 5 նոյեմբերի
23:41 , 4 նոյեմբերի
22:19 , 4 նոյեմբերի