19:31 10 հունվարի, 2016Իսպանական Պրիմերայում հանդես եկող «Ռայո Վալյեկանոն» ցանկանում է վարձակալությամբ ձեռք բերել Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքկանի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին, հաղորդում է tass-ը: «Ռայո Վալյեկանոն» առաջարկ է արել ռուսական ակումբին: Բանակցություններն ընթանում են: Միակ խոչընդոտը Օզբիլիսի բարձր աշխատավարձն է՝ տարեկան 1.5 միլիոն եվրո:
25-ամյա հայ ֆուտբոլիստը 2013-ին է Կրասնոդարի «Կուբանից» տեղափոխվել «Սպարտակ» եւ 38 խաղում խփել է 4 գոլ: Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018թ. հունիսի 30-ը:
«Ռայո Վալյեկանոն» Իսպանիայի առաջնության 19 տուրից հետո 15 միավորով նախավերջին տեղում է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.