01:19  ,  10 հունվարի, 2016

«Ռեալում» Զիդանի նորամուտի խաղը հաղթական էր՝ 5:0

Ֆրանսիացի Զինեդին Զիդանը հաղթանակով նշեց նորամուտը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում: Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում Արքայական ակումբն ընդունեց Լա Կորունիայի «Դեպորտիվոյին» եւ առավելության հասավ 5:0 հաշվով:

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, դուբլի հեղինակ՝ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման:

19 խաղից հետո «Ռեալը» 40 միավորով երրորդ տեղում է եւ 2 միավոր է զիջում առաջատար «Բարսելոնային», 1 միավոր՝ Մադրիդի «Աթլետիկոյին»: «Բարսելոնան» ու «Աթլետիկոն» անցկացրել են 18-ական հանդիպում:

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Ռեալ» - «Դեպորտիվո»՝ 5:0

Քարիմ Բենզեմա, 15, 90+1, Գարեթ Բեյլ, 22, 49, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում