01:22  ,  7 հունվարի, 2016

Մեսիի դուբլը նպաստեց «Բարսելոնայի» հաղթանակին

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» ընդունեց «Էսպանյոլին» եւ պարտության մատնեց 4:1 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը նաեւ երկու գոլային փոխանցում կատարեց:

Պատասխան հանդիպումը մեկ շաբաթ անց է:

Իսպանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Բարսելոնա» - «Էսպանյոլ»՝ 4:1

Լիոնել Մեսի, 13, 44, Ժերար Պիկե, 49, Նեյմար, 88 – Ֆելիպե Կայսեդո, 9

Հեռացումներ՝ Էրնան Պերես, 72, երկրորդ դեղին քարտ, Պապե Դիոպ, 75

«Աթլետիկ» - «Վիլյառեալ»՝ 3:2

Ինյակի Ուիլյամս, 54, Արից Ադուրիս, 68, Էմերիկ Լապորտ, 81 – Լեո Բապտիստաու, 16, Սամու, 38

«Միրանդես» - «Դեպորտիվո»՝ 1:1

Ալեքս Օրտիս, 25 – Ալբերտո Լոպո, 75

«Վալենսիա» - «Գրանադա»՝ 4:0

Ալվարո Նեգրեդո, 8, 63, 11մ, 83, 11, Ռոդրիգո, 35

«Բետիս» - «Սեւիլիա»՝ 0:2

Միքայել Կրոն-Դելի, 13, Գժեգոժ Կրիխովյակ, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում