15:32  ,  4 հունվարի, 2016

«Բորուսիայի» նախագահ. Մխիթարյանն ունի բացարձակ վստահության կարիք

Հենրիխ Մխիթարյանն ունի խաղընկերների եւ մարզիչների բացարձակ վստահության կարիքը, ասել է «Բորուսիայի» նախագահ Ռայնխարդ Ռաուբալը՝ խոսելով դորտմունդյան ակումբի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի մասին:

«Մենք գիտեինք, որ Մխիթարյանն ունի մեծ ներուժ: Հնարավոր է, որ Հենրիխին առավել համապատասխանում է Թոմաս Տուխելի խաղային փիլիսոփայությունը: Այժմ մեր եզրային պաշտպանները առաջ են մղում Միկիին ժամանակին կատարած հաճախակի փոխանցումներով, եւ դրա շնորհիվ նա ավելի հարմար է զգում իրեն համապատասխան խաղային դիրքում»,- Ռաուբալի խոսքը մեջբերում է Ruhr Nachrichten-ը:

Ընթացիկ մրցաշրջանի 28 պաշտոնական ակումբային հանդիպումներում Մխիթարյանը դարձել է 15 գոլի եւ 19 արդյունավետ փոխանցման հեղինակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում