15:32 4 հունվարի, 2016Հենրիխ Մխիթարյանն ունի խաղընկերների եւ մարզիչների բացարձակ վստահության կարիքը, ասել է «Բորուսիայի» նախագահ Ռայնխարդ Ռաուբալը՝ խոսելով դորտմունդյան ակումբի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի մասին:
«Մենք գիտեինք, որ Մխիթարյանն ունի մեծ ներուժ: Հնարավոր է, որ Հենրիխին առավել համապատասխանում է Թոմաս Տուխելի խաղային փիլիսոփայությունը: Այժմ մեր եզրային պաշտպանները առաջ են մղում Միկիին ժամանակին կատարած հաճախակի փոխանցումներով, եւ դրա շնորհիվ նա ավելի հարմար է զգում իրեն համապատասխան խաղային դիրքում»,- Ռաուբալի խոսքը մեջբերում է Ruhr Nachrichten-ը:
Ընթացիկ մրցաշրջանի 28 պաշտոնական ակումբային հանդիպումներում Մխիթարյանը դարձել է 15 գոլի եւ 19 արդյունավետ փոխանցման հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.