01:21  ,  31 դեկտեմբերի, 2015

«Բարսելոնա» - «Բետիս»՝ 4:0

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Բարսելոնան» սեփական խաղադաշտում մրցեց «Բետիսի» հետ եւ առավելության հասավ 4:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը: Աչքի ընկավ նաեւ արգենտինացի Լիոնել Մեսին, որը 500-րդ հանդիպումն անցկացրեց կատալոնական ակումբում:

«Բարսելոնան» 2015-ին խփեց 180 գնդակ եւ բարելավեց «Ռեալի» ռեկորդը: 2014-ին Արքայական թիմը խփել էր 178 գոլ:

«Բարսելոնան» 16 խաղից հետո 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում Մադրիդի «Աթլետիկոն» է, որը 17 խաղում է վաստակել 38 միավոր: «Ռեալը» երրորդն է՝ 36 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Բարսելոնա» - «Բետիս»՝ 4:0

Վեստերման, 29, ինքնագոլ, Մեսի, 33, Սուարես, 46, 83

Չիրացրած 11մ՝ Նեյմար («Բարսելոնա»), 29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում