Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել շախմատի արագ եւ կայծակնային խաղի Եվրոպայի առաջնությունների բացման արարողությունը, որին ներկա է եղել նաեւ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Նա հանդես է եկել ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին գեղեցիկ միջոցառման համար:
«Վստահ եմ, որ այս մրցաշարին մասնակցում են Եվրոպայի ուժեղագույն շախմատիստները: Ես իհարկե երկրպագելու եմ հայ շախմատիստներին, սակայն բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջող մրցելույթներ»,- Գաբրիել Ղազարյանի խոսքը մեջբերում է msy-ը:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմաստերներ Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Գեւորգ Հարությունյանը եւ միջազգային վարպետ Դավիթ Գեւորգյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի