Հայաստանի սպորտի նախարարը՝ Մինսկում Եվրոպայի առաջնությունների բացմանը

22:17   18 դեկտեմբերի, 2015

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել շախմատի արագ եւ կայծակնային խաղի Եվրոպայի առաջնությունների բացման արարողությունը, որին ներկա է եղել նաեւ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Նա հանդես է եկել ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին գեղեցիկ միջոցառման համար:

«Վստահ եմ, որ այս մրցաշարին մասնակցում են Եվրոպայի ուժեղագույն շախմատիստները: Ես իհարկե երկրպագելու եմ հայ շախմատիստներին, սակայն բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջող մրցելույթներ»,-  Գաբրիել Ղազարյանի խոսքը մեջբերում է msy-ը:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմաստերներ Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Գեւորգ Հարությունյանը եւ միջազգային վարպետ Դավիթ Գեւորգյանը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.