Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի գոլի օգնությամբ դորտմունդցիները 4:1 հաշվով կամային հաղթանակ էին տարել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ:
Մխիթարյանի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցածների 54 տոկոսը: Երկրորդ տեղում է հայտնվել «Հոֆենհայմի» խաղացող Նադիմ Ամիրին, որը հավաքել է 10 տոկոս ձայն:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի կայքի վարկածով լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաեւ նախորդ տուրում, երբ «Վոլֆսբուրգի» դեմ խաղից հետո ստացել էր 74 տոկոս ձայն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:03 , 6 հոկտեմբերի
00:48 , 6 հոկտեմբերի
00:37 , 6 հոկտեմբերի
23:35 , 5 հոկտեմբերի
23:11 , 5 հոկտեմբերի
22:11 , 5 հոկտեմբերի
21:52 , 5 հոկտեմբերի
21:03 , 5 հոկտեմբերի
20:25 , 5 հոկտեմբերի
20:17 , 5 հոկտեմբերի