Հենրիխ Մխիթարյանը` Բունդեսլիգայի 16-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

10:56   17 դեկտեմբերի, 2015

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի գոլի օգնությամբ դորտմունդցիները 4:1 հաշվով կամային հաղթանակ էին տարել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ:

Մխիթարյանի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցածների 54 տոկոսը: Երկրորդ տեղում է հայտնվել «Հոֆենհայմի» խաղացող Նադիմ Ամիրին, որը հավաքել է 10 տոկոս ձայն:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի կայքի վարկածով լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաեւ նախորդ տուրում, երբ «Վոլֆսբուրգի» դեմ խաղից հետո ստացել էր 74 տոկոս ձայն:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.