00:14  ,  15 դեկտեմբերի, 2015

Transfermarkt-ը 8-րդ անգամ Մխիթարյանին ընդգրկել է խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Transfermarkt-ն ընթացիկ մրցաշրջանում 8-րդ անգամ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է Բունդեսլիգայի տուրի խորհրդանշական հավաքականում:

26-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականում էր նաեւ Kicker-ի վարկածով:

Հիշեցնենք, որ 16-րդ տուրում «Բորուսիան» 4:1 հաշվով պարտության մատնեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», 82 րոպե անցկացրած Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում