00:14 15 դեկտեմբերի, 2015Transfermarkt-ն ընթացիկ մրցաշրջանում 8-րդ անգամ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է Բունդեսլիգայի տուրի խորհրդանշական հավաքականում:
26-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականում էր նաեւ Kicker-ի վարկածով:
Հիշեցնենք, որ 16-րդ տուրում «Բորուսիան» 4:1 հաշվով պարտության մատնեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», 82 րոպե անցկացրած Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.