10:12  ,  11 դեկտեմբերի, 2015

Իվան Մամախանով. Միշտ ուրախ եմ ներկայացնել Հայաստանի հավաքականը

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Իվան Մամախանովն ամփոփել է տարին: «Ուլիսի» նախկին խաղացողը խզել է պայմանագիրը նաեւ Արմավիրի «Տորպեդոյի» հետ:

«Կարելի է ասել, որ տարին ստացվեց ինձ համար: Ես խաղացի տարբեր մրցաշարերում՝ Հայաստանի առաջնությունում, Եվրոպայի լիգայում, Հայաստանի երիտասարդական հավաքականի ընտրական հանդիպումներում, Ռուսաստանի առաջին լիգայում:

Հայրս հայ է: Ինձ նկատել են երիտասարդական հավաքականում, երբ հանդես էի գալիս «Ուլիսում»: Միշտ ուրախ եմ հագնել Հայաստանի թիմի մարզաշապիկը եւ ապագայում էլ կցանկանայի ներկայացնել Հայաստանը:

Ծնվել եմ Մոսովյան մարզի Իվանտեեւկա քաղաքում: Հայրս ձեռնարկատեր է, մայրս աշխատում է բյուջետային ոլորտում: Առայժմ կենտրոնացած եմ ֆուտբոլի վրա, անձնական կյանքի ժամանակ առանձնապես չկա»,- Մամախանովի խոսքը մեջբերում է «Տորպեդոյի» երկրպագուների պաշտոնական էջը vk.com-ում:

Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստն Արմավիրի «Տորպեդոյում» մասնակցել է Ռուսաստանի ֆուտբոլային ազգային լիգայի 8 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում