10:12 11 դեկտեմբերի, 2015Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Իվան Մամախանովն ամփոփել է տարին: «Ուլիսի» նախկին խաղացողը խզել է պայմանագիրը նաեւ Արմավիրի «Տորպեդոյի» հետ:
«Կարելի է ասել, որ տարին ստացվեց ինձ համար: Ես խաղացի տարբեր մրցաշարերում՝ Հայաստանի առաջնությունում, Եվրոպայի լիգայում, Հայաստանի երիտասարդական հավաքականի ընտրական հանդիպումներում, Ռուսաստանի առաջին լիգայում:
Հայրս հայ է: Ինձ նկատել են երիտասարդական հավաքականում, երբ հանդես էի գալիս «Ուլիսում»: Միշտ ուրախ եմ հագնել Հայաստանի թիմի մարզաշապիկը եւ ապագայում էլ կցանկանայի ներկայացնել Հայաստանը:
Ծնվել եմ Մոսովյան մարզի Իվանտեեւկա քաղաքում: Հայրս ձեռնարկատեր է, մայրս աշխատում է բյուջետային ոլորտում: Առայժմ կենտրոնացած եմ ֆուտբոլի վրա, անձնական կյանքի ժամանակ առանձնապես չկա»,- Մամախանովի խոսքը մեջբերում է «Տորպեդոյի» երկրպագուների պաշտոնական էջը vk.com-ում:
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստն Արմավիրի «Տորպեդոյում» մասնակցել է Ռուսաստանի ֆուտբոլային ազգային լիգայի 8 հանդիպման:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.