Ամուսնացել եմ 6 ամիս առաջ Հայաստանում: Նրա անունը Մերի է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, որը պատմեց իր ընտրյալի մասին:
«Արդեն փոփոխություն կա անձնական կյանքում: Ամուսնացել եմ: Նրա անունը Մերի է, սովորում է Երեւանի պետական համալսարանում: Թաքուն չի ստացվել, ես չէի ցանկանում իմ անձնական հարցերով մամուլը լցնել: Ամուսնացել եմ 6 ամիս առաջ Հայաստանում: Ծանոթացել ենք միջնորդությամբ, ընկերոջս կինն է մեզ ծանոթացրել: Ես ապրում եմ մարզական կյանքով: Շատ դժվար է լիովին տրվել անձնական կյանքին:
Անկեղծ ասած, չէի ցանկանա, որ իմ երեխաները դառնային բռնցքամարտիկ: Սա շատ տանջալից մարզաձեւ է: Իմ ծնողները եւս դեմ են եղել, իսկ մայրս մինչեւ հիմա էլ դեմ է»,- ասաց 35-ամյա բռնցքամարտիկը:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել էր նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:




Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի