23:04  ,  7 դեկտեմբերի, 2015

London Chess Classic. Լեւոն Արոնյանը դարձյալ ոչ ոքի խաղաց

Մեծ Բրիտանիայում շարունակվող London Chess Classic շախմատային սուպերմրցաշարում դեկտեմբերի 7-ին ընթանում են չորրորդ տուրի պարտիաները: Առաջինը պայքարն ավարտեցին հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը եւ հոլանդացի Անիշ Գիրին: 33-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի:

Նախորդ երեք տուրերում եւս Լեւոն Արոնյանը խաղացել էր ոչ ոքի՝ հնդիկ Վիշվանաթան Անանդի, ԱՄՆ-ն ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանայի ու անգլիացի Մայքլ Ադամսի հետ եւ վաստակել է 2 միավոր:

Դեկտեմբերի 8-ին կայանալիք 5-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը:

London Chess Classic, չորրորդ տուր

Անիշ Գիրի (Հոլանդիա, 2784) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2788)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2834) - Մայքլ Ադամս (Անգլիա, 2737)՝ 0.5:0.5

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2796)` 1:0

Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2803) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2787)՝ 0.5:0.5

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2747 ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2773)՝ 0.5:0.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս