23:04 7 դեկտեմբերի, 2015Մեծ Բրիտանիայում շարունակվող London Chess Classic շախմատային սուպերմրցաշարում դեկտեմբերի 7-ին ընթանում են չորրորդ տուրի պարտիաները: Առաջինը պայքարն ավարտեցին հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը եւ հոլանդացի Անիշ Գիրին: 33-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի:
Նախորդ երեք տուրերում եւս Լեւոն Արոնյանը խաղացել էր ոչ ոքի՝ հնդիկ Վիշվանաթան Անանդի, ԱՄՆ-ն ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանայի ու անգլիացի Մայքլ Ադամսի հետ եւ վաստակել է 2 միավոր:
Դեկտեմբերի 8-ին կայանալիք 5-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը:
London Chess Classic, չորրորդ տուր
Անիշ Գիրի (Հոլանդիա, 2784) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2788)՝ 0.5:0.5
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2834) - Մայքլ Ադամս (Անգլիա, 2737)՝ 0.5:0.5
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2796)` 1:0
Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2803) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2787)՝ 0.5:0.5
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2747 ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2773)՝ 0.5:0.5
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.