17:07  ,  4 դեկտեմբերի, 2015

Հայաստանի 7 շախմատիստներ կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում (լուսանկարում՝ Սպորտի պալատը) մեկնարկելիք շախմատի կայծակնային (բլից) եւ արագ խաղի (ռապիդ) Եվրոպայի առաջնություններում Հայաստանը կունենա յոթ մասնակից:

Առաջնությանը հայտավորվել են Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Գեւորգ Հարությունյանը, Դավիթ Գեւորգյանը:

Դեկտեմբերի 18-ին կայանալիք բլիցի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 573 շախմատիստ, դեկտեմբերի 19-20-ին անցկացվելիք ռապիդի Եվրոպայի առաջնությանը՝ 690 խաղացող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով