10:11  ,  4 դեկտեմբերի, 2015

Գեւորգ Նաջարյանը Թուրքիայում միացել է «Աստանային»

17-ամյա կիսապաշտպան Գեւորգ Նաջարյանը Ղազախստանի «Աստանայի» հետ այժմ գտնվում է Թուրքիայում, որտեղ թիմը պատրաստվում է Ստամբուլի «Գալաթասարայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 6-րդ տուրի հանդիպմանը, հաղորդում է sports.kz-ն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ղազախստանի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստը փորձաշրջան էր անցել Մոսկվայի ԲԿՄԱ-ում:

Գեւորգ Նաջարյանի նախորդ թիմը Կարագանդայի «Շախտյորն» էր, որի կազմում նա Ղազախստանի ավարտված առաջնության ութ հանդիպումներում խփել է մեկ գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում