13:43  ,  3 դեկտեմբերի, 2015

ՖԻՖԱ. Հայաստանն առաջադիմել է 4 տեղով, Բելգիան պահպանել է առաջատարի դիրքը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է 4 աստիճան եւ հայտնվել 123-րդ տեղում: Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի թիմը չի անցկացրել խաղեր եւ ունի վարկանիշային 285 միավոր:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջին տեղը պահպանել Բելգիայի հավաքականը, որը նախորդ ամիս պատմության մեջ առաջին անգամ էր դարձել առաջատար: Արգենտինացիները բարձրացրել են երկրորդ տեղ, իսկ իսպանացիները՝ երրորդ: Աշխարհի չեմպիոն Գերմանիան նահանջել է չորրորդ տեղը, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Չիլին:

Լավագույն տասնյակում են նաեւ՝ Բրազիլիան, Պորտուգալիան, Կոլումբիան, Անգլիան ու Ավստրիան:

Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Ռումինիան 16-րդն է, Լեհաստանը՝ 34-րդը, Դանիան՝ 42-րդը, Չեռնոգորիան՝ 85-րդը, իսկ Ղազախստան՝ 129-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաղթանակ չի տարել նախորդ 13-րդ խաղերում՝ սահմանելով թիմի պատմության հակառեկորդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News