Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է 4 աստիճան եւ հայտնվել 123-րդ տեղում: Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի թիմը չի անցկացրել խաղեր եւ ունի վարկանիշային 285 միավոր:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջին տեղը պահպանել Բելգիայի հավաքականը, որը նախորդ ամիս պատմության մեջ առաջին անգամ էր դարձել առաջատար: Արգենտինացիները բարձրացրել են երկրորդ տեղ, իսկ իսպանացիները՝ երրորդ: Աշխարհի չեմպիոն Գերմանիան նահանջել է չորրորդ տեղը, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Չիլին:
Լավագույն տասնյակում են նաեւ՝ Բրազիլիան, Պորտուգալիան, Կոլումբիան, Անգլիան ու Ավստրիան:
Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Ռումինիան 16-րդն է, Լեհաստանը՝ 34-րդը, Դանիան՝ 42-րդը, Չեռնոգորիան՝ 85-րդը, իսկ Ղազախստան՝ 129-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաղթանակ չի տարել նախորդ 13-րդ խաղերում՝ սահմանելով թիմի պատմության հակառեկորդ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի 
19:09 , 14 նոյեմբերի 
14:38 , 14 նոյեմբերի