18:12  ,  2 դեկտեմբերի, 2015

Հայ բռնցքամարտիկները հաղթել են «Ոսկե աղջիկներ» մրցաշարում

Շվեդիայի Բուրոս քաղաքում անցկացված «Ոսկե աղջիկներ» բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանն ու 64 կգ քաշային Աննա Հովհաննիսյանը նվաճել են ոսկե մեդալներ։ Դրա համար նրանցից պահանջվել է 2-ական հաղթանակ։

Մրցաշարին մասնակցում էին 12 երկրի 230 ներկայացուցիչներ, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում