01:59  ,  1 դեկտեմբերի, 2015

Իգուաինի դուբլի շնորհիվ «Նապոլին» հաղթեց «Ինտերին» եւ բարձրացավ առաջին տեղ

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 14-րդ տուրի վերջին խաղում հանդիպեցին առաջատարներ «Նապոլին» ու «Ինտերը»: Դաշտի տերերն առավելության հասան արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի դուբլի շնորհիվ՝ 2:1:

44-րդ րոպեից տասը ֆուտբոլիստներով հանդես եկած «Ինտերի» կազմում աչքի ընկավ սերբ հարձակվող Ադեմ Լյայիչը:

«Նապոլին» վաստակեց 31 միավոր, շրջանցեց «Ինտերին» եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Ինտերն» ունի 30 միավոր:

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Նապոլի» - «Ինտեր»՝ 2:1

Գոնսալո Իգուաին, 2, 62 – Ադեմ Լյայիչ, 67

Հեռացում՝ Յուտո Նագատոմո («Ինտեր»), 44, երկրորդ դեղին քարտ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում