13:08  ,  30 նոյեմբերի, 2015

Սերգեյ Միքայելյանը գրավել է 72-րդ տեղը

Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը մասնակցել է դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին եւ 111 մասնակիցների մեջ զբաղեցրել 72-րդ տեղը, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Ֆինլանդիայի Ռուկա քաղաքում անցկացված 10 կմ ազատ ոճում Սոչի-2014-ի մասնակից Միքայելյանը գրանցեց 22 րոպե 55 վարկյան արդյունք:

Առաջին տեղը գրավեց Նորվեգիան ներկայացնող Մարտին Սանդբին, որը 10 կմ հաղթահարեց 21 րոպե 05 վարկյանում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում