15:12  ,  21 հունիսի, 2012

Հենրիխ Մխիթարյան. Մտածում ենք Չեմպիոնների լիգայի մասին

Հայաստնաի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել ուկրաինական ակումբի խաղի վերաբերյալ:

«Ուկրաինայի չեմպիոն հռչակվեցինք բարձր կարգի, թիմային գործողությունների, արագության եւ սեփական ուժին հավատալու շնորհիվ: Հիմա պետք է նախապատրաստվենք Չեմպիոնների լիգային: Նոր ուժով ենք անցնում աշխատանքի:  

Նախորդ մրցաշրջանում եղավ ժամանակահատված, երբ մենք անհաջող հանդես եկանք Ուկրաինայի առաջնությունում, իսկ հետո՝ Չեմպիոնների լիգայում: Կարելի է ասել դա սեւ գիծ էր թիմի համար: Հիմա ամեն ինչ անցյալում է եւ պետք է մտածենք Չեմպիոնների լիգայի առաջիկա մրցաշարի մասին: Կանենք հնարավոր ամեն բան՝ գոնե կիսաեզրափակիչ հասնելու համար»,- 23-ամյա կիսապաշտպանի խոսքը փոխանցում է isport.ua-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով