15:12 21 հունիսի, 2012Հայաստնաի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել ուկրաինական ակումբի խաղի վերաբերյալ:
«Ուկրաինայի չեմպիոն հռչակվեցինք բարձր կարգի, թիմային գործողությունների, արագության եւ սեփական ուժին հավատալու շնորհիվ: Հիմա պետք է նախապատրաստվենք Չեմպիոնների լիգային: Նոր ուժով ենք անցնում աշխատանքի:
Նախորդ մրցաշրջանում եղավ ժամանակահատված, երբ մենք անհաջող հանդես եկանք Ուկրաինայի առաջնությունում, իսկ հետո՝ Չեմպիոնների լիգայում: Կարելի է ասել դա սեւ գիծ էր թիմի համար: Հիմա ամեն ինչ անցյալում է եւ պետք է մտածենք Չեմպիոնների լիգայի առաջիկա մրցաշարի մասին: Կանենք հնարավոր ամեն բան՝ գոնե կիսաեզրափակիչ հասնելու համար»,- 23-ամյա կիսապաշտպանի խոսքը փոխանցում է isport.ua-ն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.