Ֆուտբոլի Գերմանիայի եւ Հոլանդիայի հավաքականների միջեւ ընկերական խաղը չեղյալ է հայտարարվել: Պատճառն ահաբեկչության վտանգն է, գրում է Deutsche Welle-ն:
Գերմանիայի Հանովեր քաղաքում նոյեմբերի 17-ին նախատեսված խաղից ժամեր առաջ ոստիկանները կասկածելի առարկա են հայտնաբերել «ԱԴՎ Արենա» ստադիոնում: Դեպի ստադիոն տանող բոլոր ճանապարհները փակվել են, իսկ հանդիպումը չեղյալ է հայտարարվել: Ստադիոնն ամբողջությամբ տարհանվել է:
Մինչեւ այս նշվում էր, որ Գերմանիա - Հոլանդիա խաղին ներկա է լինելու նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ահաբեկչության վտանգի պատճառով չեղյալ էր հայտարարվել նաեւ Բելգիա - Իսպանիա ընկերական խաղը, որը պետք է կայանար նոյեմբերի 17-ին Բրյուսելում:
Նոյեմբերի 13-ին Փարիզում միաժամանակ կատարվել էր ահաբեկչական վեց գործողություն, որոնից մեկը՝ «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում տեղի ունեցած Ֆրանսիա - Գերմանիա (2:0) ընկերական հանդիպման ժամանակ: Պաշտոնական տվյալներով, Ֆրանսիայի մայրաքաղաքում մահացել է 129 մարդ, կա 325 վիրավոր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի