22:40 17 նոյեմբերի, 2015Ֆուտբոլի Գերմանիայի եւ Հոլանդիայի հավաքականների միջեւ ընկերական խաղը չեղյալ է հայտարարվել: Պատճառն ահաբեկչության վտանգն է, գրում է Deutsche Welle-ն:
Գերմանիայի Հանովեր քաղաքում նոյեմբերի 17-ին նախատեսված խաղից ժամեր առաջ ոստիկանները կասկածելի առարկա են հայտնաբերել «ԱԴՎ Արենա» ստադիոնում: Դեպի ստադիոն տանող բոլոր ճանապարհները փակվել են, իսկ հանդիպումը չեղյալ է հայտարարվել: Ստադիոնն ամբողջությամբ տարհանվել է:
Մինչեւ այս նշվում էր, որ Գերմանիա - Հոլանդիա խաղին ներկա է լինելու նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ահաբեկչության վտանգի պատճառով չեղյալ էր հայտարարվել նաեւ Բելգիա - Իսպանիա ընկերական խաղը, որը պետք է կայանար նոյեմբերի 17-ին Բրյուսելում:
Նոյեմբերի 13-ին Փարիզում միաժամանակ կատարվել էր ահաբեկչական վեց գործողություն, որոնից մեկը՝ «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում տեղի ունեցած Ֆրանսիա - Գերմանիա (2:0) ընկերական հանդիպման ժամանակ: Պաշտոնական տվյալներով, Ֆրանսիայի մայրաքաղաքում մահացել է 129 մարդ, կա 325 վիրավոր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.