22:45  ,  16 նոյեմբերի, 2015

ԵԱ-2015. Արոնյանը պարտվեց, Մելքումյանը հաղթեց

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում է անգլիացիների հետ: Առաջին համարների պայքարում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվեց Մայքլ Ադամսին, Հրանտ Մելքումյանը երրորդ խաղատախտակին սեւ ֆիգուրներով ուժեղ էր Նայջել Շորթից:

Դեւիդ Հաուել - Գաբրիել Սարգսյան, Գեւեյն Ջոնս - Կարեն Գրիգորյան պարտիաները շարունակվում են:

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Իսլանդիային ու Նորվեգիային եւ պարտվել ֆրանսիացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով