22:45 16 նոյեմբերի, 2015Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում է անգլիացիների հետ: Առաջին համարների պայքարում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվեց Մայքլ Ադամսին, Հրանտ Մելքումյանը երրորդ խաղատախտակին սեւ ֆիգուրներով ուժեղ էր Նայջել Շորթից:
Դեւիդ Հաուել - Գաբրիել Սարգսյան, Գեւեյն Ջոնս - Կարեն Գրիգորյան պարտիաները շարունակվում են:
Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Իսլանդիային ու Նորվեգիային եւ պարտվել ֆրանսիացիներին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.