00:25  ,  14 նոյեմբերի, 2015

ԵԱ-2015. Հայաստան - Իսլանդիա՝ 4:0

Շախմատի Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակով մեկնարկեց Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում:

6-րդ վարկանիշային համարով հանդես եկող Հայաստանի թիմը 4:0 հաշվով պարտության մատնեց իսլանդացիներին: Հաղթանակներ տարան Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանն ու Հրանտ Մելքումյանը:

Եվրոպայի առաջնություն, առաջին տուր

Հայաստան (6) - Իսլանդիա (24)՝ 4:0

Թուրքիա (19) - Ռուսաստան (1)՝ 1:3

Ուկրաինա (2) - Ռումինիա (20)՝ 3:1

Սլովենիա (21) - Ադրբեջան (3)՝ 1:3

Ֆրանսիա (4) - Շվեդիա (22)՝ 3:1

Իտալիա (23) - Անգլիա (5)՝ 1:3

Կանանց Հայաստանի հավաքականն առաջին տուրում մրցեց Լատվիայի թիմի հետ եւ հաղթեց 2.5:1.5 հաշվով:

Հաղթանակ տարավ թիմի առաջին համար Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան ու Սուսաննա Գաբոյանը կիսեցին միավորը:

Եվրոպայի առաջնություն, կանանց մրցաշար, առաջին տուր

Հայաստան (6) - Լատվիա (21)՝ 2.5:1.5

Չեխիա (16) - Վրաստան (1)՝ 1.5:2.5

Ռուսաստան (2) - Հունաստան (17)՝ 3:1

Անգլիա (18) - Ուկրաինա (3)՝ 1.5:2.5

Լեհաստան (4) - Ավստրիա (19)՝ 3.5:0.5

Սլովենիա (20) - Ֆրանսիա (5)՝ 1:3

Չեռնոգորիա (22) - Գերմանիա (7)՝ 2:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս