00:25 14 նոյեմբերի, 2015Շախմատի Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակով մեկնարկեց Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում:
6-րդ վարկանիշային համարով հանդես եկող Հայաստանի թիմը 4:0 հաշվով պարտության մատնեց իսլանդացիներին: Հաղթանակներ տարան Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանն ու Հրանտ Մելքումյանը:
Եվրոպայի առաջնություն, առաջին տուր
Հայաստան (6) - Իսլանդիա (24)՝ 4:0
Թուրքիա (19) - Ռուսաստան (1)՝ 1:3
Ուկրաինա (2) - Ռումինիա (20)՝ 3:1
Սլովենիա (21) - Ադրբեջան (3)՝ 1:3
Ֆրանսիա (4) - Շվեդիա (22)՝ 3:1
Իտալիա (23) - Անգլիա (5)՝ 1:3
Կանանց Հայաստանի հավաքականն առաջին տուրում մրցեց Լատվիայի թիմի հետ եւ հաղթեց 2.5:1.5 հաշվով:
Հաղթանակ տարավ թիմի առաջին համար Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան ու Սուսաննա Գաբոյանը կիսեցին միավորը:
Եվրոպայի առաջնություն, կանանց մրցաշար, առաջին տուր
Հայաստան (6) - Լատվիա (21)՝ 2.5:1.5
Չեխիա (16) - Վրաստան (1)՝ 1.5:2.5
Ռուսաստան (2) - Հունաստան (17)՝ 3:1
Անգլիա (18) - Ուկրաինա (3)՝ 1.5:2.5
Լեհաստան (4) - Ավստրիա (19)՝ 3.5:0.5
Սլովենիա (20) - Ֆրանսիա (5)՝ 1:3
Չեռնոգորիա (22) - Գերմանիա (7)՝ 2:2
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.