18:49  ,  13 նոյեմբերի, 2015

Դոպինգային սկանդալի պատճառով Ռուսաստանը կարող է չմասնակցել ծանրամարտի աշխարհի առաջնությանը

Ծանրամարտի Ռուսաստանի հավաքականը կարող է հրաժարվել նոյեմբերի 20-ից 29-ը ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունում՝ մտավախություն ունենալով հայտնվել դոպինգայի սկանդալի կենտրոնում, հաղորդում է championat.com-ը՝ հղում անելով floelite.com-ին: Ռուսական սպորտի ղեկավարությունն այդպիսի մտավախություն ունի ռուս աթլետների վերաբերյալ Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) անկախ հանձնաժողովի զեկույցից հետո:

Գործակալության տվյալներով, Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիան ոչնչացրել է  դոպինգային թեստերի 1417 նմուշ: Զեկույցի համաձայն, այդ գործողությունները կատարվել են Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոյի հրահանգով: WADA-ն Աթլետիկայի միջազգային ֆեդերացիային հորդորել է ռուս աթլետներին զրկել միջազգային մրցաշարերի մասնակցության իրավունքից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով