19:10  ,  12 նոյեմբերի, 2015

Սերգեյ Սմագին. Եվրոպայի առաջնության ֆավորիտներն են Ռուսաստանը, Հայաստանը եւ Ֆրանսիան

Շախմատի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ֆրանսիայի հավաքականներն են Իսլանդիայում մեկնարկող Եվրոպայի թիմային առաջնության ֆավորիտները, ասել է Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սմագինը։

«2016թ. Համաշխարհային օլիմպիադայից առաջ Եվրոպայի առաջնությունը վերջին խոշոր թիմային մրցաշարն է, եւ շատ հավաքականներ կփորձարկեն ապագա կազմերը։

Ռուսաստանի հավաքականը տարիներ շարունակ վարկանիշային ֆավորիտ է, սակայն քիչ հաջողությունների է հասնում։ Հիմա էլ բարդ է ասել, որ մենք կնվաճենք տիտղոսը։ Անկանխատեսելիությունը Ռուսաստանի հավաքականին դարձնում է խոցելի»,- Սմագինի խոսքը մեջբերում է rsport-ը։

Նոյեմբերի 13-ից 22-ը կայանալիք առաջնությունում Ռուսաստանի հավաքականը կներկայացնեն Ալեքսանդր Գրիշչուկը, Պյոտր Սվիդլերը, Եվգենի Տոմաշեւսկին, Դմիտրի Յակովենկոն եւ Յան Նեպոմնյաշչին։

Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Կարեն Գրիգորյանը, որն առաջին անգամ է ընդգրկվել ազգային թիմի կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով