19:10 12 նոյեմբերի, 2015Շախմատի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ֆրանսիայի հավաքականներն են Իսլանդիայում մեկնարկող Եվրոպայի թիմային առաջնության ֆավորիտները, ասել է Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սմագինը։
«2016թ. Համաշխարհային օլիմպիադայից առաջ Եվրոպայի առաջնությունը վերջին խոշոր թիմային մրցաշարն է, եւ շատ հավաքականներ կփորձարկեն ապագա կազմերը։
Ռուսաստանի հավաքականը տարիներ շարունակ վարկանիշային ֆավորիտ է, սակայն քիչ հաջողությունների է հասնում։ Հիմա էլ բարդ է ասել, որ մենք կնվաճենք տիտղոսը։ Անկանխատեսելիությունը Ռուսաստանի հավաքականին դարձնում է խոցելի»,- Սմագինի խոսքը մեջբերում է rsport-ը։
Նոյեմբերի 13-ից 22-ը կայանալիք առաջնությունում Ռուսաստանի հավաքականը կներկայացնեն Ալեքսանդր Գրիշչուկը, Պյոտր Սվիդլերը, Եվգենի Տոմաշեւսկին, Դմիտրի Յակովենկոն եւ Յան Նեպոմնյաշչին։
Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Կարեն Գրիգորյանը, որն առաջին անգամ է ընդգրկվել ազգային թիմի կազմում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.