Մարգարիտա Գասպարյանը դուրս է եկել Ֆրանսիայի Լիմոժ քաղաքում ընթացող թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Ռուսաստանցի մարզուհին հաղթել է ուկրաինացի Մարինա Զանեվսկայային։ 1 ժամ 22 րոպե տեւած հանդիպումն ավարտվել է 6։2, 6։4 հաշվով։
Մարգարիտա Գասպարյանի հաջորդ մրցակիցը կլինի իտալացի Ֆրանչեսկա Սկյավոնեի եւ լյուքսեմբուրգցի Մենդի Մինելայի դիմակայության հաղթողը։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 115 հազար դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում