Հայաստանը ներկայացնող Հարություն Մերդինյանը բրոնզե մեդալ է նվաճել Շոտլանդիայի Գլազգո քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում:
Նժույգի թափեր վարժությունում Մերդինյանը հավաքել է 15.500 միավոր՝ գրավելով երրորդ տեղը եւ նվաճելով 2016թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր: Ոսկե եւ արծաթե մեդալները բաժին են հասել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներին: Աշխարհի չեմպիոն դարձած Մաքս Վիթլոքը հավաքել է 16.133 միավոր, իսկ երկրորդ տեղը գրաված Լուիս Սմիթը՝ 16.033:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության տղամարդկանց պայքարին Հայաստանը ներկայացել է 3 մարմնամարզիկներով՝ Արթուր Դավթյան (բազմամարտ), Հարություն Մերդինյան (նժույգի թափեր) եւ Վահագն Դավթյան (օղակների վարժություն)։ Արթուր Դավթյանը Հարություն Մերդինյանի պես ավարտել է ելույթը, իսկ Վահագն Դավթյանը 7-րդ տեղը գրավեց օղակների վարժությունում:
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող ամերիկահայ Հուռի Գեբեշյանը Արթուր Դավթյանի պես հաջող էր հանդես եկել եւ շատ մոտ է օլիմպիական ուղեգիր նվաճելուն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի