«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Սթոք Սիթիից» կրած պարտությունը:
«Մենք 0:1 հաշվով պարտվում էինք ավելի քիչ փորձ ունեցող թիմի եւ արեցինք այն ամենը, ինչ կարող էինք: Մենք ձգտում էինք, ձգտում, ձգտում, սակայն դա եղավ այն ամենը, ինչ արեցինք:
Մեր մասին վատ բաներ գրողները, հավանաբար, կարծում են, որ իմ ֆուտբոլիստներն իրենց նման են, երբ նրանք խաղում էին ֆուտբոլ: Սակայն դա այդպես չէ: Թիմը մեծ ձգտում ունի, եւ դա ակնհայտ էր խաղադաշտում:
Ամիսներ առաջ ես տարա մի քանի անընդմեջ հաղթանակներ եւ դարձա չեմպիոն: Այն ժամանակ ինձ ասում էին, որ կան արդյունքից կարեւոր բաներ: Այժմ ասում են հակառակը, եւ դրանում կա հակասություն»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Անգլիայի չեմպիոնը հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել էր «Սթոք Սիթիին»՝ Լոնդոնի «Արսենալի» պես լքելով պայքարը: Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Չելսին» կրել է 5 պարտություն եւ 10-րդ տուրից հետո 11 միավորով 15-րդ տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի