14:46 28 հոկտեմբերի, 2015«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Սթոք Սիթիից» կրած պարտությունը:
«Մենք 0:1 հաշվով պարտվում էինք ավելի քիչ փորձ ունեցող թիմի եւ արեցինք այն ամենը, ինչ կարող էինք: Մենք ձգտում էինք, ձգտում, ձգտում, սակայն դա եղավ այն ամենը, ինչ արեցինք:
Մեր մասին վատ բաներ գրողները, հավանաբար, կարծում են, որ իմ ֆուտբոլիստներն իրենց նման են, երբ նրանք խաղում էին ֆուտբոլ: Սակայն դա այդպես չէ: Թիմը մեծ ձգտում ունի, եւ դա ակնհայտ էր խաղադաշտում:
Ամիսներ առաջ ես տարա մի քանի անընդմեջ հաղթանակներ եւ դարձա չեմպիոն: Այն ժամանակ ինձ ասում էին, որ կան արդյունքից կարեւոր բաներ: Այժմ ասում են հակառակը, եւ դրանում կա հակասություն»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Անգլիայի չեմպիոնը հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել էր «Սթոք Սիթիին»՝ Լոնդոնի «Արսենալի» պես լքելով պայքարը: Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Չելսին» կրել է 5 պարտություն եւ 10-րդ տուրից հետո 11 միավորով 15-րդ տեղում է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.