Հայաստանի հավաքականի թեկնածու Ալեքսանդր Կարապետյանը վերադարձել է ֆուտբոլի Լյուքսեմբուրգի առաջնություն։ 28-ամյա հարձակվողը պայմանագիր է կնքել «Վիկտորիա Ռոսպորտ» ակումբի հետ, որը 10-րդ տուրից հետո 20 միավորով 5-րդ տեղում է, փոխանցում է ակումբի կայքը։
Վերջին շրջանում Կարապետյանը փորձաշրջան էր անցնում գերմանական մի քանի ակումբներում։ Հարձակվողի նախորդ ակումբն էր Լյուքսեմբուրգի «Դյուդելանժը», որի կազմում նա խաղացել է 2014-ին։
Հիշեցնենք, որ Կարապետյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել էր 2014-ի հոկտեմբերին կայացած սերբերի հետ Եվրո-2016-ի ընտրական խաղում, սակայն վերջին շրջանում չի հրավիրվում ազգային թիմ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:16 , 11 նոյեմբերի
21:55 , 11 նոյեմբերի
20:27 , 11 նոյեմբերի 
20:01 , 11 նոյեմբերի
19:49 , 11 նոյեմբերի
19:16 , 11 նոյեմբերի 
18:33 , 11 նոյեմբերի
18:02 , 11 նոյեմբերի
17:25 , 11 նոյեմբերի 
16:55 , 11 նոյեմբերի