17:33  ,  24 հոկտեմբերի, 2015

Պրեմյեր լիգայի 2 աստղային ֆուտբոլիստներ այլեւս չեն թաքցնի, որ գեյ են

Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող 2 աստղային ֆուտբոլիստներ այլեւս մտադիր չեն թաքցնել, որ գեյ են, գրում է The Mirror-ը:

2 ֆուտբոլիստներն այդ մասին արդեն հայտնել են իրենց ընտանիքներին ու ընկերներին: Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան եւս տեղյակ է եւ աջակցել է նրանց: Նշվում է, որ ֆուտբոլիստներից մեկը հանդես է գալիս Անգլիայի ազգային հավաքականում: Նրանք մտադիր են իրենց սեռական կողմնորոշման մասին հայտնել առաջիկայում եւ Անգլիայի Պրեմյեր լիգայում կլինեն առաջինները, որոնք կհայտարարեն գեյ լինելու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում