14:35  ,  22 հոկտեմբերի, 2015

Համաշխարհային ֆիթնեսի նորամուծություններն` Orange Fitness-ում

Orange Fitness պրեմիում ակումբը բոլորովին վերջերս հանդես եկավ մի շարք նորամուծություններով` ամբողջությամբ փոխելով ֆիթնեսի մասին պատկերացումները Հայաստանում:

NEWS.am Sport-ին Orange Fitness-ի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ այդ կերպ պրեմիում ակումբը հերթական անգամ ապացուցում է, որ հաջողությամբ է կատարում իր ստանձնած պարտավորվածությունը` ապահովել հայաստանյան ֆիթնեսի համաչափ զարգացումը համաշխարհային շուկայի հետ:

Այդ նպատակով Orange Fitness-ը ներմուծել է աշխարհահռչակ բրենդերի մարզասարքեր եւ ֆիթնես գույք` ամբողջությամբ թարմացնելով մարզասրահը, խմբակային մարզման սրահները եւ լողավազանային գոտին:

Բարձրագույն տեխնոլոգիաների շնորհիվ այսուհետ հնարավոր է պահպանել մարզումների անհատական ինֆորմացիան մարզասարքերի վրա, վազել նախընտրած քաղաքի փողոցներով, կիսվել հաջողություններով facebook-ում եւ այլն: Աշխարհում զարգացող ֆունկցիոնալ մարզումների նոր եւ հագեցած գոտու շնորհիվ մարզասրահի ձանձրալի ու բարդ թվացող մարզումները դարձել են հետաքրքիր, դինամիկ ու առավել արդյունավետ:

Մի ուրախալի լուր եւս. ակումբի անդամների հարմարավետության համար Orange Fitness-ն առաջարկում է նոր մոդել՝ ակումբային քարտի ձեռքբերում ապառիկ տարբերակով, եթե ունեք արդեն անդամագրված մտերիմ կամ ծանոթ: Ակումբը կարեւորում է, որ իր հաճախորդները մարզվեն իրենց մտերիմների կամ ծանոթների հետ` արդեն ձեւավորված ակումբային միջավայրը պահպանելու համար:

Այսօր աշխարհում հաջողության հասած մարդկանց շրջանում ֆիթնեսով զբաղվելը ոչ միայն ընդունված, այլեւ պարտադիր պայման է: Orange Fitness-ն արել է առավելագույնը, որ յուրաքանչյուր այցելու ակումբում գտնի այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է:

Ակումբի դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անձամբ տեսնել եւ ծանոթանալ կատարված նորամուծություններին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում