Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի 5 լավագույն գոլերը: Հնգյակում տեղ է գտել նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Մայնցի» դեմ արտագնա խաղում, որում Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել էր 90 րոպե: Դա նրա չորրորդ գոլն էր Գերմանիայի ընթացիկ առաջնությունում:
Բունդեսլիգայի կայքը Մխիթարյանին ընդգրկել էր նաեւ տուրի խորհրդանշական հավաքականում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:48 , 6 հոկտեմբերի
00:37 , 6 հոկտեմբերի
23:35 , 5 հոկտեմբերի
23:11 , 5 հոկտեմբերի
22:11 , 5 հոկտեմբերի
21:52 , 5 հոկտեմբերի
21:03 , 5 հոկտեմբերի
20:25 , 5 հոկտեմբերի
20:17 , 5 հոկտեմբերի
19:02 , 5 հոկտեմբերի