13:18  ,  20 հոկտեմբերի, 2015

Բունդեսլիգայի կայքը Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Bundesliga.de-ի վարկածով ընդգրկվել է Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Բորուսիայից» լավագույնների շարքում տեղ է գտել նաեւ գերմանացի պաշտպան Մատիաս Գինտերը:

«Մայնցի» դեմ արտագնա խաղում 26-ամյա Մխիթարյանը խաղադաշտում անցկացրել էր 90 րոպե եւ դարձել էր գոլի հեղինակ: Դա նրա չորրորդ գոլն էր Գերմանիայի ընթացիկ առաջնությունում:

Ավելի վաղ Մխիթարյանին Բունդեսլիգայի տուրի խորհրդանշական հավաքականում ընդգրկել էին նաեւ Whoscored.com-ը եւ Spox.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով