Հայաստանի հավաքականի ու «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին Sports.kz-ի վարկածով ընդգրկվել է ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 29-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
«Իրտիշի» դեմ տնային խաղում Պիզելին դարձել էր գեղեցիկ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Ակտոբեն» առավելության էր հասել 3:2 հաշվով: Այդ խաղում բրազիլացի կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում