17:20  ,  19 հոկտեմբերի, 2015

Եվրոպայի առաջնության չեմպիոնական միավորն՝ անկրկնելի հարվածով

Վոլեյբոլի տղամարդկանց Ֆրանսիայի հավաքականը հռչակվել է Եվրոպայի 2015թ. չեմպիոն: Եզրափակիչում ֆրանսիացիները 3 սեթում առավելության են հասել Սլովենիայի թիմի նկատմամբ՝ 25:19, 29:27, 29:27: Երրորդ սեթում ֆրանսիացիներին հաղթական միավորը գեղեցիկ հարվածով բերել է 194 սմ հասակ ունեցող 24-ամյա Էրվին Նգապետը:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր են դարձել իտալացիները, որոնք երրորդ տեղի համար խաղում 3:1 հաշվով հաղթել են Բուլղարիային:

Հիշեցնենք, որ այս տարի ֆրանսիացիները սենսացիոն հաղթանակ էին տարել նաեւ Համաշխարհային լիգայում՝ չեմպիոնության ճանապարհին հաղթելով Բրազիլիայի, Լեհաստանի ու Սերբիայի պես հզոր թիմերի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում