Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ճանաչվել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Մայնցի» միջեւ Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի մեկնարկային խաղի լավագույն ֆուտբոլիստ:
26-ամյա ֆուտբոլիստն արժանացել է 9 գնահատականի: Խաղի երկրորդ ամենաբարձր գնահատականը ստացել է «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը դարձել էր 2 գոլային փոխանցման հաղինակ եւ արժանացել 8.3 բալի:
Հիշեցնենք, որ Մայնցում կայացած խաղում «Բորուսիան» հաղթեց 2:0 հաշվով, իսկ Թոմաս Տուխելի թիմի երկրորդ գոլը 83-րդ րոպեին խփեց Մխիթարյանը, որը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 4-ի:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:48 , 6 հոկտեմբերի
00:37 , 6 հոկտեմբերի
23:35 , 5 հոկտեմբերի
23:11 , 5 հոկտեմբերի
22:11 , 5 հոկտեմբերի
21:52 , 5 հոկտեմբերի
21:03 , 5 հոկտեմբերի
20:25 , 5 հոկտեմբերի
20:17 , 5 հոկտեմբերի
19:02 , 5 հոկտեմբերի