Ալեքսանդր Գրիշչուկի չեմպիոնությամբ ավարտվեց Բեռլինում անցկացված շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնությունը: Ռուսաստանցի գրոսմայստերը 21 տուրում վաստակել է 15.5 միավոր: Կեսական միավոր են հետ մնացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 13.5 միավորով բաժանել է 9-16-րդ, գրավել է 11-րդ տեղը:
Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել է 12.5 միավոր, բաժանել է 27-38-րդ տեղերը, գրավել է 27-րդը: Սերգեյ Մովսեսյանը 12 միավորով բաժանել է 39-50-րդ տեղերը, գրավել է 46-րդը: Վլադիմիր Հակոբյանը վաստակել է 10.5 միավոր, բաժանել է 90-101-րդ տեղերը, գրավել է 93-րդը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում