23:35 14 հոկտեմբերի, 2015Ալեքսանդր Գրիշչուկի չեմպիոնությամբ ավարտվեց Բեռլինում անցկացված շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնությունը: Ռուսաստանցի գրոսմայստերը 21 տուրում վաստակել է 15.5 միավոր: Կեսական միավոր են հետ մնացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 13.5 միավորով բաժանել է 9-16-րդ, գրավել է 11-րդ տեղը:
Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել է 12.5 միավոր, բաժանել է 27-38-րդ տեղերը, գրավել է 27-րդը: Սերգեյ Մովսեսյանը 12 միավորով բաժանել է 39-50-րդ տեղերը, գրավել է 46-րդը: Վլադիմիր Հակոբյանը վաստակել է 10.5 միավոր, բաժանել է 90-101-րդ տեղերը, գրավել է 93-րդը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.